13:20  ,  19 դեկտեմբերի, 2014

«Լիվերպուլը» մտադիր է խոշոր գումար վճարել «Ռեալի» ֆուտբոլիստի համար

«Լիվերպուլը» պատրաստ է 50 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի համար, տեղեկացնում է Sky Sports-ը: Անգլիական ակումբը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը: Դանիել Սթարիջը վնասվածքի պատճառով երկար ժամանակ կբացակայի, իսկ Մարիո Բալոտելին չի արդարացնում գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի սպասելիքները:

27-ամյա Բենզեման Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 13 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում