12:19  ,  19 դեկտեմբերի, 2014

Հոպֆներ. «Բորուսիայում» չկարողացան աշխատել այնպես, ինչպես Գվարդիոլան «Բավարիայում»

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Կարլ Հոպֆները գովեստի խոսքեր է ասել իսպանացի Խոսեպ Գվարդիոլայի հասցեին:

«Հենց Գվարդիոլայի շնորհիվ «Բավարիան» աշխարհի առաջնությունից հետո ցուցադրում է գերազանց խաղ: Այդ հարցով «Բավարիան» տարբերվում է Դորտմունդի «Բորուսիայից»:  Գվարդիոլան հասկացավ, թե ինչպես է պետք կազմակերպել մարզումները, որպեսզի աշխարհի առաջնությունից հետո ֆուտբոլիստներն արագ վերականգնվեն: Իսպանացին կատարում է անթերի աշխատանք»,- Խոպֆների խոսքը փոխանցում է Münchner Merkur-ը:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում «Բավարիան» վտահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Դորտմունդի «Բորուսիան» 16-րդն է:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում