12:36  ,  19 դեկտեմբերի, 2014

«Արսենալը» պատրաստ է 26 միլիոն ֆունտ վճարել «Բարսելոնայի» հարձակվողի համար

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը, տեղեկացնում է express.co.uk-ը: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի ծառայություններով:

«Արսենալը» պատրաստ է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել 26 միլիոն ֆունտ ստերլինգ: «Բարսելոնան» այս ամռանը ձեռք է բերել Լուիս Սուարեսին եւ 27-ամյա Պեդրոն ստանում է քիչ խաղաժամանակ:

Կիսապաշտպանն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 14 խաղի եւ դարձել 2 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում