11:49  ,  19 դեկտեմբերի, 2014

Առեւանգել են Անգլիայի հավաքականի նախկին հարձակվողի երկու ավտոմեքենաները (ֆոտո)

Կողոպտիչները ներխուժել են «Աստոն Վիլայի» հարձակվող Դարեն Բենտի՝ Լիթլ Էսթոնում գտնվող առանձնատուն, տեղեկացնում է mirror-ը: Կողոպտիչները գտել են Audi RS 6 и Range Rover մեքենաների բանալիները եւ 150 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ ավտոմեքենաներով հեռացել:

30-ամյա հարձակվողը նոյեմբերի 26-ից վարձավճարով խաղում է Չեմպիոնշիփի «Բրայթոն» ակումբում: Բենտը նոր ակումբում անցկացրել է երեք խաղ եւ դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում