11:11  ,  19 դեկտեմբերի, 2014

Կառլեն Մկրտչյանը ժամանել է Ղազախստան

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը ժամանել է Ղազախստան եւ միացել է «Տոբոլին», գրում է sports.kz-ն: 26-ամյա ֆուտբոլիստն աշնանը հեռացել էր Դոնեցկի «Մետալուրգից» եւ նախորդ ամիսների ընթացքում խաղում էր Երեւանի «Փյունիկում»:

Մկրտչյանը Հայաստանի հավաքականի  կազմում անցկացրած 35 խաղում դարձել է երկու գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ «Տոբոլը» գլխավորում է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով