10:52  ,  19 դեկտեմբերի, 2014

«Բարսելոնան» հրաժեշտի խաղ կանցկացնի Պույոլի համար

Կատալոնական «Բարսելոնան» հրաժեշտի հանդիպում կանցկացնի Կարլես Պույոլի համար, տեղեկացնում է sport.es-ը: Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել է, որ առայժմ հայտնի չէ հանդիպման օրը:

«Պույոլն արժանի է նման պատվին: Նա «Բարսելոնայի» փառահեղ ֆուտբոլիստներից է: Այժմ հրաժեշտի հանդիպում անցկացնելու հարցը քննարկման փուլում է եւ անհրաժեշտ է ընտրել խաղի օրը»,- ասել է Բարտոմեուն:

Հիշեցնենք, որ 36-ամյա Պույոլը կարիերան ավարտել էր այս ամռանը եւ այժմ «Բարսելոնայի» սպորտային տնօրենի օգնականն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում