09:14  ,  19 դեկտեմբերի, 2014

Դավիդ Յուրչենկոն կրկին լավագույնն է, իսկ Թումասյանը չորրորդն է

Ռուսական «Ուֆայի» երկրպագուներն  ընտրել են դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստներին, տեղեկացնում է ակումբի կայքը:

4-րդ ամիսն անընդմեջ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 28-ամյա դարպասապահ Դավիդ Յուրչենկոն, ով Հայաստանի հավաքականի թեկնածու է:

Լավագույն 5 ֆուտբոլիստների ցուցակում հայտնվել է նաեւ Դենիս Թումասյանը, ով զբաղեցրել է 4-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում