00:49  ,  19 դեկտեմբերի, 2014

Բարտոմեու. 2014-ը շատ բարդ տարի էր «Բարսելոնայի» համար

«Բարսելոնայի» նախագահ ԽոսեպՄարիա Բարտոմեուն հուսով է, որ 2015 թվականն ավելի հաջող կլինի իր ղեկավարած ակումբի համար:

«2014-ը շատ բարդ տարի էր «Բարսելոնայի» համար: Հուսով եմ, որ հաջորդ տարին հրաշալի է լինելու մեր թիմի համար, եւ ամանորյա տոները լավատեսություն են ներշնչում: Մենք վստահում ենք թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին»,- Բարտոմեուի խոսքն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» զբաղեցնում է երկրորդ տեղը Իսպանիայի առաջնությունում եւ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում