00:10  ,  19 դեկտեմբերի, 2014

Յուրա Մովսիսյան. Շատ բան եմ սովորել Անրիից

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Թյերի Անրիի որոշմանը ավարտել ֆուտբոլիստի կարիերան:

«Միշտ համարել եմ քեզ ամենատաղանդավոր հարձակվողներից մեկը ֆուտբոլում: Ես շատ բան եմ սովորել քեզնից»,- Ֆեյսբուքում գրել է Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ «Արսենալի», «Բարսելոնայի», Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը դեկտեմբերի 16-ին հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Անրին կլինի բրիտանական Sky Sports հեռուստաալիքի փորձագետը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում