23:19  ,  18 դեկտեմբերի, 2014

Բալոտելին որակազրկվեց եւ տուգանվեց սկանդալային գրառման համար

Անգլիական «Լիվերպուլի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին որակազրկվել է մեկ խաղով եւ տուգանվել 25 հազար ֆունտ ստերլինգով Ինստագրամում արած սկանդալային գրառման համար, հաղորդում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը: Որակազրկումն ուժի մեջ է մտնում անմիջապես: 24-ամյա ֆուտբոլիստը պետք է նաեւ անցնի պարտադիր դասընթաց հետագայում նման արարքներ չկրկնելու նպատակով:

Հիշեցնենք, որ Բալոտելին Ինստագրամում տեղադրել էր տեսախաղերի ՍուպերՄարիո հերոսի պատկերը եւ մեկնաբանել. «Պետք չէ լինել ռասիստ, պետք է լինել Մարիոյի նման: Նա ճապոնացիների հորինած, անգլերեն խոսող իտալացի ջրմուղագործ է, ունի մեքսիկացու արտաքին, ցատկում է սեւամորթի, մետաղադրամ է հավաքում հրեայի նման»: Հետագայում գրառումը հեռացվել էր, իսկ Բալոտելին ներողություն էր խնդրել:

Ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ Բալոտելին խախտել է ընդունված վարքականոնները «էթնիկ ծագման, մաշկի գույնի, կրոնի եւ կարծիքի ընտրության» վերաբերյալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում