22:55  ,  18 դեկտեմբերի, 2014

Լեւան Բերիանիձեն համալրել է Հայաստանի հավաքականը

24-ամյա վրացի Լեւան Բերիանիձեն համալրել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը: Գերծանր քաշային կարգում հանդես եկող մարզիկին շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն:

«Գաղտինք չէ, որ գերծանր քաշային կարգում մենք ընդամենը մեկ ըմբիշ ունենք՝ Անդրանիկ Գալստյանը: Նա այս տարի 6 մրցաշարի է մասնակցել եւ գոհացուցիչ արդյունքներ չի արձանագրել: Ու այդ պատճառով էլ 2015 թվականի նախաօլիմպիական տարվա համար նպատակահարմար գտանք հրավիրել վրացի երիտասարդ, սակայն արդեն բավական մեծ ճանաչում ունեցող ըմբիշին: Վրաստանը հիմա գերծանր քայաշային կարգում 5-6 հավասարազոր ըմբիշներ ունի, ու նրանց միջեւ մեծ է մրցակցությունը: Լեւանը 2010 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոնն է եւ նույն տարվա Մոսկվայում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը»,- ասել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱրայիկ Բաղդադյանը:

Հունվարի 28-ից նախատեսված է հավաքականի երկշաբաթյա մարզումային հավաքը  Ծաղկաձորում, որին ցանկություն է հայտնել մասնակցելու նաեւ Վրաստանի ազգային հավաքականը: 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում