22:41  ,  18 դեկտեմբերի, 2014

Իբրահիմովիչը՝ Շվեդիայի առաջին միլիարդատեր մարզիկ

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համալրել է Շվեդիայի միլիարդատերերի ցուցակը: Կարողությունների հաշվարկը կատարվում է շվեդական կրոնով (1 եվրոն 9.47 կրոն է): Շվեդիայի ազգային հավաքականի առաջատարը սկանդինավյան երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 147-րդ տեղը, հաղորդում է aftonbladet.se-ն:

Իբրահիմովիչը Շվեդիայի առաջին մարզիկն է, որի կարողությունը գերազանցել է 1 միլիարդ կրոնը: Ֆուտբոլիստի եկամուտներից բացի, Իբրահիմովիչը մասնակցում է բազմաթիվ գովազդային արշավների, այժմ էլ սկսել է մարզահագուստի սեփական հավաքածուի արտադրությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում