21:34  ,  18 դեկտեմբերի, 2014

«Ուֆայի» ռեպորտաժը՝ դարպասապահ Յուրչենկոյի մասին

Ռուսական «Ուֆա» ֆուտբոլային ակումբը ռեպորտաժ է պատրաստել թիմի դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի մասին, որն ունի հայկական արմատներ եւ Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու է:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 12 հանդիպում անցկացրած 28-ամյա դարպասապահն ընդգրկվել է ռուսական Պրեմյեր լիգայի առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում՝ Sport-express-ի վարկածով:

Հիշեցնենք, որ «Ուֆայի» գլխավոր տնօրեն Շամիլ Գազիզովը կասկած էր հայտնել, թե Յուրչենկոն կընդունի Հայաստանի հավաքականի հրավերը, քանի որ հավակնում է տեղ ունենալ Ռուսաստանի ազգային թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում