20:55  ,  18 դեկտեմբերի, 2014

Չեխ. «Չելսին» շատ լավ է խաղում, բայց դեռ ոչ մի տիտղոս չի նվաճել

Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխը նշել է, որ թիմի ելույթները պետք է գնահատել մրցաշրջանի ավարտից հետո։

«Այժմ «Չելսին» շատ լավ է խաղում, բայց դեռ ոչ մի տիտղոս չի նվաճել։ Այդ իսկ պատճառով եկեք սպասենք մրցաշրջանի ավարտին եւ տեսնենք, թե ինչի է թիմը հասել։ Ես շարունակում եմ կրկնել, որ թիմի ելույթները պետք է գնահատել մրցաշրջանի ավարտից հետո։

Իհարկե, թիմի այսօրվա կազմը շատ ուժեղ է, եւ մենք կարող ենք դառնալ «Չելսիի» պատմության լավագույն թիմերից մեկը, բայց դրա համար հարկավոր է տիտղոսներ նվաճել»,- Չեխի խոսքն է մեջբերում ESPN-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմյեր լիգայի 16 տուրերից հետո «Չելսին» վաստակել է 36 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս