20:31  ,  18 դեկտեմբերի, 2014

Գվարդիոլա. Նույնիսկ մանրուքները որոշիչ են Չեմպիոնների լիգայում

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ պետք է շարունակել կատարելագործել խաղը։

«Ցանկանում եմ, որ 2015 թվականին էլ ավելի լավ խաղանք։ Մեծ ակումբներում միշտ էլ պետք է աշխատել տարբեր խաղային ասպեկտների վրա։  Պետք է կատարելոգործենք մեր խաղը, քանի որ անգամ փոքրիկ դետալները որոշիչ են Չեմպիոնների լիգայի խաղերում»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Goal.com-ը։

Ավելացնենք, որ այս տարի «Բավարիան» ոչ մի պարտություն չի կրել Բունդեսլիգայում, իսկ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 6 հանդիպումներից միայն մեկում է պարտվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս