20:12  ,  18 դեկտեմբերի, 2014

Express. «Բորուսիան» բաց կթողնի Մխիթարյանին, եթե կարողանա գնել Էլ Շարավիին

Անգլիական «Արսենալն» ու «Լիվերպուլը» շարունակում են հավակնել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերին։ Բրիտանական express.co.uk-ը գրում է, որ դորտմունդյան ակումբը կվաճառի 25-ամյա ֆուտբոլիստին, եթե կարողանա ձեռք բերել իտալական «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ Շարավիին։ Սակայն 22-ամյա խաղացողը դեռ համաձայնություն չի տվել Յուրգեն Կլոպի թիմ տեղափոխվելուն։

Նշվում է, որ Մխիթարյանի տրանսֆերը չիրականացնելու դեպքում, «Արսենալը» կփորձի գնել «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Պեդրոյին, իսկ «Լիվերպուլը»՝ «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիքսենին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում