19:51  ,  18 դեկտեմբերի, 2014

Արթուր Սարկիսովի թիմին սպառնում է սնանկացում

Դեկտեմբերի 13-ին ուժի մեջ է մտել Լոզանի մարզական վճռաբեկ դատարանի որոշումը, որով Նիժնի Նովգորոդի «Վոլգան» պետք է մարի երեք տարվա վաղեմության պայմանագրերով պարտք մնացած գումարներ, հաղորդում է sovsport-ը։ «Վոլգայի» դեմ հայց էր ներկայացրել վրացի ֆուտբոլիստներ Գոգիտա Գոգուայի, Մատե Վավաձեի եւ Լաշա Սալուկվաձեի գործակալը։

Պարտքն ու կուտակված տոկոսագումարները գերազանցում են 1 միլիոն եվրոն։ Դրա հետեւանքով «Վոլգային» սպառնում է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնությունից դուրս մնալու վտանգը, քանի որ ակումբը հնարավոր է չկարողանա վճարել գումարը։

Հիշեցնենք, որ «Վոլգայում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում