17:50  ,  18 դեկտեմբերի, 2014

«Կրասնոդարի» սեփականատեր. Արշակ Կորյանի նման ֆուտբոլիստի երբեք չէինք գնի

Ռուսական «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին հայտարարել է, որ իր ակումբը երբեք պայմանագիր չէր կնքի Արշակ Կորյանի նման ֆուտբոլիստի հետ։ Հիշեցնենք, որ 19-ամյա հարձակվողը պայմանագրի վերաբերյալ համաձայնության չի հասել «Լոկոմոտիվի» հետ եւ հեռացել է մոսկովյան ակումբից։

«Ակումբը գումարներ է ներդրել Կորյանի կարիերայի մեջ, ծնողներին աշխատանքի  դասավորել «Լոկոմոտիվում», իսկ նա լքել է թիմը։ Բրավո, գործակալ, բրավո, Կորյան՝ հեռու կգնան։ «Կրասնոդարը» ոչ մի դեպքում չէր վերցնի այդպիսի ֆուտբոլիստի»,- Թվիթերում գրել է Գալիցկին։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կորյանը Ռուսաստանի երիտասարդական առաջնության 14 խաղում խփել է 13 գնդակ։ Կորյանը Ռուսաստանի երիտասարդական թիմի խաղացող է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում