17:33  ,  18 դեկտեմբերի, 2014

Ռոբերտո Կարլոս. Ռոնալդուն լավագույնն է աշխարհում

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, հայտարարել է Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը

«Ռոնալդուն շարունակում է մնալ լավագույնն ամբողջ աշխարհում։ Չնայած, Մեսին նույնպես կորողանում է այնպիսի բաներ անել, որ մյուսները չեն կարող։ Լիոնելը նույնպես բազմաթիվ ռեկորդներ է սահմանում, այդ պատճառով էլ դժվար է նախապատվություն տալ նրանցից որեւէ մեկին։ Բայց համաշխարհային ֆուտբոլի համար Ռոնալդուն ավելի նշանակալից ֆուտբոլիստ է»,- Կարլոսի խոսքն է մեջբերում abola-ն։

Մեսին, Ռոնալդուն եւ Նոյերը «Ոսկե գնդակի» թեկնածուների եզրափակիչ եռյակում են։ Հաղթողը հայտնի կդառնա հունվարի 12-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում