16:55  ,  18 դեկտեմբերի, 2014

Կլոպ. Դորտմունդից հեռանալուց հետո կկարոտեմ երկրպագուներին

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության «Վոլֆսբուրգի» հետ խաղից հետո խոսել է թիմի երկրպագուների մասին:

«Վոլֆսբուրգի» հետ հանդիպումը 2014-ին վերջինն էր «Սիգնալ Իդունա Պարկում»: Կգա ժամանակը, երբ կհեռանամ Դորտմունդից: Կկարոտեմ երկրպագուներին, ովքեր հիանալի են եւ անկրկնելի: Աշխարհում կան մի քանի լավ ստադիոններ, որոնցում գերազանց մթնոլորտ է, սակայն քչերը կարող են նվիրված մնալ ակումբին, երբ թիմը առաջնությունում 16-րդ տեղում է»,- Կլոպի խոսքը փոխանցում է ruhrnachrichten-ը:

Հիշեցնենք, որ «Վոլսֆբուրգի» հետ խաղն ավարտվել է 2:2 հաշվով: «Բորուսիան» 15 միավորով Բունդեսլիգայում 16-րդն է:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով