16:14  ,  18 դեկտեմբերի, 2014

Ռիբերին՝ Ֆրանսիայի ամենաչսիրված ֆուտբոլիստ

Ֆրանսիական VSD-ի հարցման արդյունքում Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ճանաչվել է Ֆրանսիայում ամենաչսիրված ֆուտբոլիստը, գրում է Lequipe-ը: Երկրպագուների 67 տոկոսը բացասական են արտահայտվել կիսապաշտպանի մասին, ով ավարտել է ելույթները հավաքականում:

Քվեարկությանը մասնակցած երկրպագուները հնարավորություն են ունեցել նշելու մի քանի անուններ: «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին երկրորդն է (61 տոկոս): Նիկոլա Անելկան երրորդն է (55 տոկոս):

«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման 49 տոկոսով չորրորդն է, իսկ Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը 5-րդն է (48 տոկոս):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում