15:49  ,  18 դեկտեմբերի, 2014

Պերես. Անչելոտիի հետ կքննարկենք, թե ով պետք է հեռանա թիմից Ռոյսին ձեռք բերելու համար

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաստատել է, որ ակումբը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսի ծառայություններով: Պերեսը մտադիր է գլխավոր մարզիչ Անչելոտիի հետ քննարկել, թե ֆուտբոլիստներից ով պետք է հեռանա թիմից:

«Հետեւում ենք Ռոյսի եւ մի քանի այլ բարձրակարգ ֆուտբոլիստների խաղին: Ավելին չեմ կարող ասել: Դեռ հարկավոր է կողմնորոշվել, թե ում փոխարեն նա պետք է խաղա «Ռեալում»: Այժմ գոհ ենք բոլոր ֆուտբոլիստներից: Այս հարցը կքննարկեմ Կարլո Անչելոտիի հետ»,- Պերեսի խոսքը փոխանցում է El Larguero-ն:

Հիշեցնենք, որ 2015-ի ամռանը Ռոյսի պայմանագրով նախատեսված տրանսֆերային արժեքը կկազմի 25 միլիոն եվրո, եւ եվրոպական սուպերակումբները ցանկանում են օգտվել հնարավորությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում