15:13  ,  18 դեկտեմբերի, 2014

Շախմատային լրահոս

Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լեւոն Բաբուջյանը, Հովիկ Հայրապետյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը դեկտեմբերի 19-26-ը կմասնակցեն ԱՄԷ-ի Ալ Էյնում կայանալիք մրցաշարում: Գլխավոր մրցավարն է միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը, հայտնում է Armchess-ը:

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանի Վրոցլավում շրջանային մրցակարգով անցկացվող կանանց մրցաշարում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 5 միավորով եւ լեհ գրոսմայստերներ Կլաուդիա Կուլոնի ու Կարինա Շչեպկովսկա-Հորովսկայի հետ գլխավորում է աղյուսակը:

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Իտալիայի Պադովայում ընթացող մրցաշարում 5 տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: 4,5 միավորով աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Յուրի Վովկը (Ուկրաինա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում