14:53  ,  18 դեկտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է սահմանել տրանսֆերային ռեկորդ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ռեկորդային գումար վճարել Մադրիդի «Ռեալին» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերի համար, տեղեկացնում է Goal.com-ը:

Ֆուտբոլիստը չի ցանկանում  հեռանալ Մադրիդից, սակայն «Ռեալը» հնարավոր է համաձայնի բաժանվել Բեյլից, քանի որ անգլիական ակումբը մտադիր է վճարել 114 միլիոն եվրո: Գործարքը կարող է կայանալ 2015-ի հունվարին:

25-ամյա կիսապաշտպանը 2013-ի ամռանն էր անգլիական «Տոտենհեմից» տեղափոխվել «Ռեալ»:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում