14:37  ,  18 դեկտեմբերի, 2014

«Ռեալը» գերազանցեց «Բարսելոնայի» արդյունավետության ռեկորդը

Մադրիդի «Ռեալը» իսպանական ակումբների մեջ սահմանեց ռեկորդ օրացուցային տարվա ընթացքում խփած գոլերի քանակով, տեղեկացնում է AS-ը: Մադրիդյան ակումբն աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում «Կրուս Ասուլին» 4:0 հաշվով հաղթելուց հետո գոլերի քանակը հասցրել է 176-ի՝ գերազանցելով «Բարսելոնայի» ցուցանիշը: Կատալոնական ակումբը 2012-ին օրացուցային տարվա ընթացքում խփել էր 175 գոլ:

Բացի այդ, «Ռեալը» հաղթել է 50 խաղում, իսկ «Բարելոնան»՝ 49 հանդիպումներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում