13:40  ,  18 դեկտեմբերի, 2014

«Սան Լորենցոյի» նախագահ. «Ռեալի» հետ խաղում ակնկալում եմ կոշտ պայքար

Արգենտինական «Սան Լորենցոյի» նախագահ Մատիաս Լամենսը Մադրիդի «Ռեալի» հետ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչի խաղում ակնկալում է կոշտ պայքար: Լամենսը զգուշանում է մրցակցի պաշտպան Պեպեից:

«Կարծում եմ՝ պետք է անհանգստանալ կոպտության պատճառով: «Սան Լորենցոյի» ֆուտբոլիստները զգուշանում են Պեպեից: Ինչ վերաբերում է մրցավարին, ապա կցանկանայինք, որ հանդիպումը սկասարկի ոչ եվրոպացի, ոչ հարավամերիկացի մրցավարը»,- Լամենսի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

«Սան Լորենցո» - «Ռեալ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 20-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում