13:21  ,  18 դեկտեմբերի, 2014

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը կրկին նահանջել է

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դեկտեմբերի դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է երկու տեղով եւ այժմ 436 միավորով 79-րդն է: Գերմանիայի հավաքականը առաջին տեղում է, Արգենտինան երկրորդն է, իսկ Կոլումբիան երրորդն է:

Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր տեղը զբաղեցնում է Պորտուգալիայի հավաքականը, որը 7-րդն է: Դանիացիները 30-րդն են, սերբերը 38-րդն են, իսկ ալբանացիները՝ 58-րդը:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ:

1. Գերմանիա՝ 1725 միավոր

2. Արգենտինա՝ 1538

3. Կոլումբիա՝ 1450

4. Բելգիա՝ 1417

5. Հոլանդիա՝ 1374

6. Բրազիլիա՝ 1316

7. Պորտուգալիա՝ 1160

8. Ֆրանսիա՝ 1160

9. Իսպանիա՝ 1142

10. Ուրուգվայ՝ 1135

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով