13:54  ,  18 դեկտեմբերի, 2014

Ռումենիգեն հուսով է, որ նորվեգացի 16-ամյա տաղանդը կընտրի «Բավարիան»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն հույս ունի, որ նորվեգական «Ստրեմգոդսետի» 16-ամյա ֆուտբոլիտ Մարտին Էդեգորը կընտրի իրենց ակումբը:

«Նրա ծառայություններով հետաքրքրված են գրեթե բոլոր սուպերակումբները՝ «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Արսենալը»: Նա նման է ցանկալի հարսնացուի, ում դռան հետեւում սպասում են գեղեցիկ փեսացուները: Հուսով եմ՝ նա կընտրի «Բավարիան»,- Ռումենիգեի խոսքը փոխանցում է Bild-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Էդեգորը մի քանի մարզում է անցկացրել «Բավարիայում»: Ավելի վաղ նորվեգացի տաղանդը մերժել էր «Ռեալի» առաջարկը` խնդրելով ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում