12:49  ,  18 դեկտեմբերի, 2014

Ալաբան՝ 2014թ. Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկությանը մասնակցել են  Ավստրիայի առաջնության 10 ակումբների գլխավոր մարզիչները: «Զալցբուրգի» ֆուտբոլիստներ Խոնատան Սորիանոն եւ Կեւին Կամպլը զբաղեցրել են երկրորդ եւ երրորդ տեղերը:

«Շնորհակալ եմ մարզիչներին, ովքեր քվեարկել են իմ օգտին: Այս մրցանակը յուրահատուկ է եւ շատ երջանիկ եմ»,- Ալաբայի խոսքը փոխանցում է Sport1-ը:

Հիշեցնենք, որ Ալաբան այժմ ապաքինվում է վնասվածքից: Պաշտպանը վիրահատվել է ծնկահոդի վնասվածքից հետո եւ խաղադաշտ կվերադառնա հունվարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում