12:16  ,  18 դեկտեմբերի, 2014

Ռոյսը երեք տարի մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը տուգանվել է 540 հազար եվրոյով առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար:

«Հիմարություն եմ արել: Անգամ, հիմա չեմ կարող բացատրել որոշմանս պատճառը: Կատարել եմ եզրակացություն եւ հետագայում նման բան չի կրկնվի երբեք»,- Ռոյսի խոսքը փոխանցում է welt.de-ն:

25-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել հանձնել վարորդական իրավունք ստանալու քննությունը եւ 2011-ից մեքենան վարել է առանց թույլատրող փաստաթղթերի:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում