11:48  ,  18 դեկտեմբերի, 2014

Պելեգրինին՝ Ագուերոյի ապաքինման ժամկետների մասին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է հարձակվող Սերխիո Ագուերոյի ապաքինման մասին: Արգենտինացի ֆուտբոլիստը մկանային վնասվածք ունի:

«Ագուերոն կհասցնի ապաքինվել է մինչեւ «Բարսելոնայի» հետ հանդիպումները: Մեծ է հավանականությունը, որ նա կվերադառնա հունվարի առաջին շաբաթվա ընթացքում: Վատագույն դեպքում Ագուերոն բաց կթողնի «Չելսիի» հետ Պրեմյեր լիգայի խաղը, որը կկայանա հունվարի 31-ին»,- Պելեգրինիի խոսքը փոխանցում է The Manchester Evening News-ը:

Հիշեցնենք, որ վնասվածքեր ունեն նաեւ «Մանչեսթեր Սիթիի» մյուս հարձակվողները՝ Էդին Ջեկոն եւ Ստեւան Յովետիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում