Ռուսական «Ուֆայի» գլխավոր տնօրեն Շամիլ Գազիզովը խոսել է դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի մասին, ով Հայաստանի հավաքականի թեկնածու է:
«Այժմ Յուրչենկոյի հարցով ստացել ենք մի քանի առաջարկներ, սակայն ամեն ինչ բանակցությունների ընթացքում է: Կարծում եմ՝ նա կմերժի Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկը: Ոչինչ չունեմ այդ հավաքականի դեմ, սակայն մեզ համար կարեւոր է, որ Յուրչենկոն խաղա Ռուսաստանի հավաքականում: Այս մարզավիճակով դա իրատեսական է»,- Գազիզովի խոսքը փոխանցում է sport express-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում