11:13  ,  18 դեկտեմբերի, 2014

Մեսին շնորհավորել է Հռոմի պապին

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին շնորհավորել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ծննդյան տոնի կապակցությամբ: Ֆրանցիսկոսը ֆուտբոլի երկրպագու է եւ աջակցում է արգենտինական «Սան Լորենցոյին»:

«Շնորհավորում եմ Ֆրանցիսկոսին: Մաղթում եմ ամենալավը ծննդյան տոնի կապակցությամբ: Շնորհակալություն, որ օրինակ եք արգենտինացիների եւ ամբողջ աշխարհի համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մեսին:

Դեկտեմբերի 17-ին Հռոմի պապի 77-րդ տարեդարձն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում