10:53  ,  18 դեկտեմբերի, 2014

2014թ. Ուկրաինայի ամենաբարձր վարձատրված մարզիկները

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA, IBF, WBO, IBO, The Ring վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն 2014-ին Ուկրաինայի ամենաբարձր վարձատրված մարզիկն է, տեղեկացնում է vesti-ն: Բռնցքամարտիկն այս տարվա ընթացքում վաստակել է 17 միլիոն դոլար: Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստ Անատոլի Տիմոշչուկը երկրորդն է, իսկ NBA-ի բասկետբոլիստ Ալեքսեյ Լենը եւ կիսաթեթեւ քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Վասիլի Լոմաչենկոն կիսում են երրորդ տեղը:

2014թ. Ուկրաինայի ամենաբարձր վարձատրված մարզիկները

1. Վլադիմիր Կլիչկո (բռնցքամարտ)՝ 17 միլիոն դոլար

2. Անատոլի Տիմոշչուկ (ֆուտբոլ)՝ 3,7

3. Ալեքսեյ Լեն (բասկետբոլ)՝ 3,6

4. Վասիլի Լոմաչենկո (բռնցքամարտ)՝ 3,6

5. Անդրեյ Յարմոլենկո (ֆուտբոլ)՝ 2,8

6. Եվգենի Կոնոպլյանկա (ֆուտբոլ)՝ 2,4

7. Դմիտրի Չիգրինսկի (ֆուտբոլ)՝ 2,3

8. Մարկո Դեւիչ (ֆուտբոլ)՝ 2,2

9. Օլեգ Գուսեւ (ֆուտբոլ)՝ 2,1

10. Ալեքսեյ Պոնիկարովսկի (հոկեյ)՝ 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում