10:38  ,  18 դեկտեմբերի, 2014

Ֆլորենտինո Պերես. Միշտ օգնել եմ Կասիլյասին, իսկ Մոուրինյոյից հաղորդագրություններ եմ ստանում

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ միշտ պատրաստ է օգնել դարպասապահ Իկեր Կասիլյասին եւ շարունակում է խոսել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հետ:

«Միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել Կասիլյասի հետ: Իկերը գիտի, որ օգնել եմ իրեն ցանկացած հարցում, որը եղել է իմ ուժերի սահմաններում: Երբեմն Մոուրինյոն ուղարկում է հաղորդագրություններ: Պորտուգալացին ինձ շնորհավորեց Չեմպիոների լիգայի հաղթող դառնալու կապակցությամբ: Մոուրինյոն ճիշտ դիրքորոշում է ունեցել որոշ հարցերում»,- Պերեսի խոսքը փոխանցում է El Larguero-ն:

Հիշեցնենք, որ Իկեր Կասիլյասը կորցրեց տեղը «Ռեալի»  մեկնարկային կազմում , երբ մադրիդյան ակումբը գլխավորում էր Ժոզե Մոուրինյոն, ով այժմ «Չելսիի» գլխավոր մարզիչն է:




Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում