09:41  ,  18 դեկտեմբերի, 2014

Դի Մարիան ստացել է լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան տացել է «Արծաթե Օլիմպիա» մրցանակը, որը տրվում է արտասահմանում ելույթ ունեցող Արգենտինայի տարվա լավագույն ֆուտբոլիստին, գրում է Eurosport: Քվեարկությանը մասնակցել են արգենտինացի լրագրողները:

Հիշեցնենք, որ Արգենտինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Լուկաս Պրատոն: Դի Մարիան «Ռեալի» կազմում 2014-ին դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս