02:02  ,  18 դեկտեմբերի, 2014

Մարոկկո. «Ռեալը» եզրափակիչում կխաղա Լիբերտադորեսի Գավաթի հաղթողի հետ

Մարոկկոյում անցկացվող ֆուտբոլի աշխարհի 2014թ. ակումբային առաջնության եզրափակիչում կհանդիպեն Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» եւ Լիբերտադորեսի Գավաթի հաղթող «Սան Լորենցոն» Արգենտինայից:

Երկրորդ կիսաեզրափակիչում արգենտինացիները 2:1 հաշվով հաղթեցին նորզելանդական «Օկլենդ Սթիին»: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում ավելի ուժեղ գտնվեց «Սան Լորենցոն»:

Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչում Արքայական ակումբը 4:0 հաշվով հաղթել էր մեքսիկական «Կրուս Ասուլին»: Եզրափակիչն ու երրորդ տեղի խաղը կկայանան դեկտեմբերի 20-ին:

Աշխարհի ակումբային առաջնություն, կիսաեզրափակիչ 

«Սան Լորենցո» (Արգենտինա) – «Օկլենդ» (Նոր Զելանդիա)՝  2:1

Պաբլո Բարիենտոս, 45, Մաուրո Մատոս, 93 – Անգել Բերլանգա, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում