01:55  ,  18 դեկտեմբերի, 2014

Յուրգեն Կլոպ. Վատ չդիմակայեցինք «Վոլֆսբուրգին»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է «Վոլֆսբուրգի» դեմ Բունդեսլիգայի 16-րդ տուրի խաղին, որում գրանցվեց 2:2 հաշիվը:

«Այսօր ինտենսիվ խաղ ստացվեց բարդ մրցակցի դեմ: Որոշ կոմպոնենտներում մենք ցուցադրեցինք լավ ֆուտբոլ եւ այդ ուղղությամբ կարելի է շարունակել աշխատել: «Վոլֆսբուրգին» դիմակայելն ամենահեշտ խնդիրներից չէ, սակայն իմ թիմը վատ գլուխ չհանեց այդ հարցում»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» թվիթիերյան էջը:

Հիշեցնենք, որ առանց վնասվածքից ապաքինվող Հենրիխ Մխիթարյանի խաղացող դորտմունդցիները հաշվի մեջ առջեւում էին մինչեւ 85-րդ րոպեն, սակայն բաց թողեցին հաղթանակը 16-րդ տուրից հետո «Բորուսիան» 15 միավորով մնաց 16-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում