00:31  ,  18 դեկտեմբերի, 2014

«Բորուսիա» - «Վոլֆսբուրգ». Հենրիխ Մխիթարյանը՝ «Սիգնալ Իդունա Պարկի» տրիբունայում (ֆոտո)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկա է Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Վոլֆսբուրգի» միջեւ «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում ընթացող Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խաղին:

«Առա՛ջ, «Բորուսիա»,- ֆեյսբուքյան էջում գրել է «Բորուսիայի» 25-ամյա ֆուտբոլիստը, ով դեկտեմբերի 13-ին ստացած վնասվածքի պատճառով խաղադաշտից բացակայելու է 6 շաբաթ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով