00:09  ,  18 դեկտեմբերի, 2014

16-ամյա տաղանդը մերժել է «Ռեալին»

Նորվեգական «Ստրեմսգոդսետի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը ժամանակապես հրաժարվել է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելուց:

Football Espana-ի համաձայն՝ դեկտեբերի 17-ին 16 տարեկան դարձած նորվեգացին որոշում կայացնելու համար դադար է վերցրել: Նրան ցանկանում են ձեռք բերել նաեւ Մյունխենի «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» եւ այլ ակումբներ:

Էդեգորը Նորվեգիայի հավաքականում նորամուտը նշել է 15 տարեկան 253 օրականում։ Բուլղարիայի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում նա փոխարինման էր դուրս եկել 15 տարեկան 300 օրականում՝ դառնալով Եվրոպայի առաջնության պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում