23:53  ,  17 դեկտեմբերի, 2014

Լրագրողներն ընտրել են Արգենտինայի տարվա լավագույն ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան քվեարկության արդյունքում ճանաչվել է 2014թ. արտասահմանում հանդես եկող լավագույն արգենտինացի ֆուտբոլիստ, գրում է Reuters-ը։

Այս տարի 26-ամյա արգենտինացին Մադրիդի «Ռեալին» օգնել էր 10-րդ անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում, իսկ Արգենտինայի հավաքականի հետ դարձել էր աշխարհի փոխչեմպիոն:

Արգենտինայում հանդես եկող 2014թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Վելես Սարսֆիլդի» հարձակվող Լուկաս Պրատոն: Քվեարկությանը մասնակցել են Արգենտինայի մարզական լրագրողները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում