22:47  ,  17 դեկտեմբերի, 2014

Ռուդի Գարսիան՝ Ֆրանսիայի տարվա լավագույն մարզիչ

Իտալական «Ռոման» գլխավորող Ռուդի Գարսիան France Football-ի վարկաճով ճանաչվել է 2014թ. լավագույն ֆրանսիացի մարզիչ, գրում է Italian Football Daily-ն:

50-ամյա մասնագետը նման պատվի է արժանանում երրորդ անգամ: Նրա գլխավորությամբ «Ռոման» Իտալիայի նախորդ առաջնությունն ավարտել էր երկրորդ տեղում՝ նվաճեով Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Այժմ եւս «Ռոման» երկրորդն է A Սերիայում եւ խաղալու է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում:

Հիշեցնենք, որ France Football-ի վարկաճով Ֆրանսիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մադրիդի «Ռեալի» 26-ամյա հարձակվող Քարիմ Բենզեման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում