23:04  ,  17 դեկտեմբերի, 2014

«Սանթոսի» երկրպագուն Նեյմարին դատի է տվել «Բարսելոնայի» դեմ վատ խաղալու համար

Բրազիլական «Սանթոսի» երկրպագու Լուսիանո Պերեյրա Կապարոսը դատական հայց է ներկայացրել կատալոնական «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի դեմ, հայտնում է The Telegraph-ը:

Մասնագիտությամբ իրավաբան Կապարոսը Նեյմարից 6600 ֆունտ ստերլինգ է պահանջում՝ նշելով, որ բրազիլացին միտումնավոր վատ է խաղացել «Սանթոսի» եւ «Բարսելոնայի» միջեւ աշխարհի 2011թ. ակումբային առաջնության խաղում, որում հարձակվողը հանդես էր գալիս 0:4 հաշվով պարտված բրազիլական ակումբի կազմում: Երկրպագուն պահանջել է բարոյական փոխհատուցում: Նա վստահ է, որ Նեյմարը չի ցանկացել խաղալ ամբողջ ուժով, քանի որ արդեն պայմանագիր էր կնքել «Բարսելոնայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում