20:55  ,  17 դեկտեմբերի, 2014

Գերմանիայում գողացել են աշխարհի նախկին չեմպիոնի 100 հազարանոց մեքենան (ֆոտո)

Գերմանիայի Քյոլն քաղաքում գողացել են պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ֆելիքս Շտուրմի նոր ավտոմեքենան, գրում է Bild-ը:

Գերմանացի բռնցքամարտիկը մեկ ամիս առաջ 100 հազար եվրո էր վճարել Range Rover մակնիշի մեքենա գնելու համար: Գողությունը նկատել է Շտուրմի կինը, ով անմիջապես դիմել է ոստիկանություն: Միջադեպի առթիվ սկսվել է հետաքննություն:

Հիշեցնենք, որ վերջերս Ֆելիքս Շտուրմը հանդիպել էր աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ եւ այդ մենամարտի հաղթողը պետք է դառնար սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը, սակայն գրանցվեց ոչ ոքի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում