20:11  ,  17 դեկտեմբերի, 2014

Մոուրինյո. Ոչ ոք չի գա, ոչ ոք չի հեռանա

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ լոնդոնյան ակումբը ձեռքբերումներ չի ունենա հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Մեր պահեստայինների նստարանը կարճ է, սակայն ունենք բարձրակարգ ֆուտբոլիստներ: Ոմանք ավելի երիտասարդ են, ոմանք էլ՝ տարեց, սակայն սա շատ լավ կազմ է: Մրցաշրջանը կավարտենք այնպես, ինչպես սկսել ենք: Ոչ ոք չի գա, ոչ ոք չի հեռանա»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 16-րդ տուրից հետո «Չելսին» 3 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում