20:37  ,  17 դեկտեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիան» կպայքարի Խորվաթիայի հավաքականի հարձակվողի համար

Խորվաթական «Ռիեկայի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը հետաքրքրել է Դորտմունդի «Բորուսիային»: Գերմանիայի փոխչեմպիոնը մտադիր է ուժեղացնել առջեւի գիծը, գրում է Bild-ը:

23-ամյա Կրամարիչը Խորվաթիայի առաջնության լավագույն ռմբարկուներից է: 21 խաղում խորվաթ հարձակվողը խփել է 18 գոլ: «Ռիեկայի» հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2015-ի ամռանը:

Անդրեյ Կրամարիչի ծառայություններով հետաքրքրված են նաեւ իտալական А Սերիայի ակումբները: Նա Խորվաթիայի հավաքականում անցկացրել է 4 խաղ՝ խփելով 2 գոլ:

Ավելի վաղ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ նա մտածում է թիմի կազմը փոխոխելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում