19:58  ,  17 դեկտեմբերի, 2014

Բուլղարիայի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ

Իվայլո Պետեւը նշանակվել է ֆուտբոլի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ, գրում է utroruse.com-ը:

Այդ պաշտոնում 39-ամյա բուլղարացին կփոխարինի Լյոբոսլավ Պենեւին, ով 2011-ից էր գլխավորում է Բուլղարիայի հավաքականը:

Իվայլո Պետեւի եռամյա պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից: Նրա նախորդ աշխատավայրը եղել է կիպրոսյան ԱԵԼ-ը, որը մարզիչը գլխավորել է 2013-2014-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս