18:38  ,  17 դեկտեմբերի, 2014

Էմիլ Հեսկին ու Էյդուր Գուդյոնսենը՝ թիմակիցներ

Անգլիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» նախկին հարձակվող Էմիլ Հեսկին մարզվում է «Բոլթոնում», հայտնում է ակումբի թվիթերյան էջը։

Ազատ գործակալի կարգավիճակում գտնվող 36-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ հայտնել էր, որ ցանկանում է վերադառնալ «Լեսթեր»։

Վերջերս Անգլիայի երկրորդ լիգայում խաղացող «Բոլթոնը» պայմանագիր էր կնքել նաեւ իսլանդացի 36-ամյա հարձակվող Էյդուր Գուդյոնսենի հետ։ Էմիլ Հեսկին Անգլիայի հավաքականում անցկացրել է 62 խաղ՝ խփելով 7 գոլ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում