18:15  ,  17 դեկտեմբերի, 2014

Հրաժարվեց բրոնզե մեդալից, որակազրկվեց մեկ տարով

Հնդիկ մարզուհի Սարիտա Դեւին Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի կողմից որակազրկվել է 1 տարով։ Նա պատժվել է Ասիական խաղերում բրոնզե մեդալից հրաժարվելու համար, գրում է Reuters-ը։

Սարիտա Դեւիին սպառնում էր ցմահ որակազրկում, սակայն նրա նկատմամբ կիրառվել է ավելի մեղմ պատիժ։ Բացի այդ, մարզուհին տուգանվել է 1000 շվեյցարական ֆրանկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում