17:58  ,  17 դեկտեմբերի, 2014

Նեմանյա Մատիչը՝ Սերբիայի լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը ճանաչվել է Սերբիայի 2014թ․ լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Սերբիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը։

Նախորդ 2 տարիներին սերբական «Ոսկե գնդակը» բաժին էր հասել Մատիչի ակումբակից Բրանիսլավ Իվանովիչը։

Սերբիայի լավագույն մարզիչ է ճանաչվել Ռադովան Չուրչիչը, ով վերջերս է գլխավորել Սերբիայի հավաքականը։ Մինչեւ այդ նա աշխատում էր Սերբիայի երիտասարդական հավաքականում։

Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա դեկտեմբերի 18-ին Բելգրադում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում